Конспект урока по химии на тему

Կարգաոս- Բնությունն է մայրն  ամենայն գեղեցիկի,բարու և չարի:Նա գիտե ամեն ինչ իր տեղում և ժամանակին անել:Բնությունն անսխալական է:                                         Աշտարակն իմ տունն է, աշխարհի ամենագեղեցիկ, ամենահանգիստ և ամենահյուրընկալ  քաղաքն է:Ես եմ իմ հայրենի քաղաքը շենացնողը և մտահոգված եմ նաև նրա էկոլոգիական խնդիրերով: ԵՍ ուզում եմ իմ սիրելի Աշտարակը  լինի  մաքուր, լուսավոր,կանաչապատված ու ծառաշատ:   Նպատակը- <<Մարդ-բնություն>>  համակարգինկատմամբերեխաներիանհատականվերաբերմո...
Раздел Химия
Класс -
Тип Конспекты
Автор
Дата
Формат docx
Изображения Есть
For-Teacher.ru - все для учителя
Поделитесь с коллегами:

Օդի աղտոտվածությունն Աշտարակում

Կարգաոս- Բնությունն է մայրն ամենայն գեղեցիկի,բարու և չարի:Նա գիտե ամեն ինչ իր տեղում և ժամանակին անել:Բնությունն անսխալական է:

Դ. Անհաղթ

Конспект урока по химии на тему

Աշտարակն իմ տունն է, աշխարհի ամենագեղեցիկ, ամենահանգիստ և ամենահյուրընկալ քաղաքն է:Ես եմ իմ հայրենի քաղաքը շենացնողը և մտահոգված եմ նաև նրա էկոլոգիական խնդիրերով: ԵՍ ուզում եմ իմ սիրելի Աշտարակը լինի մաքուր, լուսավոր,կանաչապատված ու ծառաշատ:

Նպատակը- <<Մարդ-բնություն>> համակարգի նկատմամբ երեխաների անհատական վերաբերմունքի, բնության հետ շփվելու պահանջմունքի, պատասխանատվության և էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում:

Սովորողների ճանաչողական հետաքրքրությունների զարգացում,բնապահպանական խնդիրների իրազեկում,ներգրավում հետաքրքիր և արդյունավետ գործունեության մեջ:

Խնդիրները-

ա/ բնագիտական առարկաներից գիտելիքների համակարգում

գ/ մասնակցություն Աշտարակ քաղաքի բնապահպանական իրավիճակի խնդիրների գնահատման և լուծման ուղիների ներկայացման աշխատանքներում

ե/ էկոլոգիական խնդիրների լուծման հետ կապված հետազոտական աշխատանքներում ակտիվ մասնակցություն

է/ բնության նկատմամբ ակտիվ դիրքորոշման, պարտքի և պատասխանատվության զգացման ձևավորում և զարգացում

ը/ խմբում աշխատելու, համագործակցելու, գիտելիքը հիմնավորելու, և որոշումներ կայացնելու կարողությունների ձևավորում



Ակնկալվող արդյուքներ

ա/տեսական գիտելիքների ընդլայնում և խորացում

բ/բնապահպանական և առողջ ապրելակերպի ապահովման վերաբերյալ խնդիրների կարևորումը,մասնակցությունը դրանց լուծման ջանքերն ու միջոցները միավորելու աշխատանքներում

գ/ տարածաշրջանում էկոլոգիական խնդիրների բացահայտման և լուծման ճանապարհներ գտնելու կարողությունների զարգացում

ե/բնության և իրենց շրջապատող աշխարհի կապերի և փոխազդեցության կարևորության վերաբերյալ մեկնաբանում

զ/քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացում

Աշխատանքները կատարելու համար ձևավորել երեք խումբ.

բնախույզներ-

  • hավաքել տեղեկատվություն Աշտարակում օդի աղտոտվածության վերաբերյալ

  • օդի աղտոտման աղբյուրները,

  • օդի աղտոտվածությունը բնակարաններում

հետազոտող-բժիշկներ

  • hիվանդություներ,որոնք առաջանում են օդի աղտոտվածության hետևանքով

  • բնակարաններում փոշու վնասակարությունը

լրագրող-վերլուծաբաններ

  • Աշտարակում օդի մաքրության պաhպանության լուծման ճանապարհներ

  • հարցաթերթիկների մշակում/ <<Աշտարակ քաղաքում օդի աղտոտվածությունը>> , <<Փոշու ազդեցությունը առողջության վրա>>:

Աշխատանքի ընթացքը.

բնախույզներ-

ա/ հանդիպում Աշտարակում բնապահպանական տեսչության պատասխանատուի հետ

բ/ պարզել Աշտարակում օդի աղտոտման աղբյուրները

գ/ հանրության ուշադրությունը գրավել այդ խնդրի վրա

դ/ պարզել բնակարաններում օդի աղտոտման աբյուրները

դ/ ստեղծել պաստառներ այդ խնդրի ներկայացման և լուսաբանման համար

հետազոտող-բժիշկներ

ա/ օդի աղտոտման հետևանքով առաջացող հիվանդությունների վիճակագրական տվյալների ներկայացում

բ/Աշտարակում օդի աղտոտման հետևանքով առաջացող հիվանդություններ

գ/ հիվանդություններ ,որոնք պայմանավորված են բնակարաններում օդի աղտոտմամբ

լրագրող-վերլուծաբաններ

ա/Աշտարակում օդի աղտոտման իրավիճակի վերլուծություն

բ/ <<Աշտարակում օդի աղտոտվածությունը>> և << Փոշու ազդեցությունը առողջության վրա>> հարցումների վերլուծություն

գ/ Աշտարակում օդի մաքրության պաhպանության լուծման ուղիների ներկայացում

Աշխատանքի ավարտ- հաշվետվություն և շնորհանդես




© 2010-2022